Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Սամվել Գեորգիի Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0333-0101 կադաստրային համարի հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ բազմաթռիչք բլոկային սելեկցիոն տիպարային /810-98/ ջերմոցի կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սամվել Գեորգիի Թադևոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: