Այսօր: Չորեքշաբթի, 27 Մայիսի 2020թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 26-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 26-Ա


Զեկ. ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով հաստատել ստորև նշված ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը՝

1) «Ջրվեժ բնակավայրում մանկապարտեզի կառուցում»,

2) «Զովք բնակավայրում մանկապարտեզի հիմնանորոգում»,

3) «Ձորաղբյուր բնակավայրում խմելու ջրագծի կառուցում»,

4) «Զովք բնակավայրում խորքային հորի վերակառուցում»: 

2. Սահմանել, որ վերոնշյալ ծրագրերի իրականացման և համայնքային ներդրում կատարելու համար համայնքի 2019 թվականի բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսվում են հետևյալ չափերով՝

1)«Ջրվեժ բնակավայրում մանկապարտեզի կառուցում» ծրագրի համար՝ տարեկան ծախսերի 50 տոկոսը,

2) «Զովք բնակավայրում մանկապարտեզի հիմնանորոգում» ծրագրի համար՝ տարեկան ծախսերի 50 տոկոսը,

3) «Ձորաղբյուր բնակավայրում խմելու ջրագծի կառուցում» ծրագրի համար՝ տարեկան ծախսերի 45 տոկոսը,

4) «Զովք բնակավայրում խորքային հորի վերակառուցում» ծրագրի համար՝ տարեկան ծախսերի 50 տոկոսը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner