Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 21-րդ փողոցի թիվ 30 տան բնակիչ Նարինե Գրիշայի Մարուքյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ ընտանիքը բաղկացած է 3 անձից, ամուսինը՝ Արմեն Գրիշայի Աբրահամյանը մահացել է 2023 թվականին, ինքը չունի մշտական աշխաանք, իր խնամքի տակ են դուստրը՝ Մելանյա Արմենի Աբրահամյանը, ծնված՝ 2004 թվականին, ով ուսանող է, անչափահաս տղան՝ Տարոն Արմենի Աբրահամյանը, ծնված՝ 2008 թվականին և ընտանիքի ֆինանսական վիճակից ելնելով Նարինե Գրիշայի Մարուքյանը դիմել է համայնքապետարան՝ ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Նարինե Գրիշայի Մարուքյանին ցույց տալ ֆինանսական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Նարինե Գրիշայի Մարուքյանի ընտանիքին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: