Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 16-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 11 հերթական նիստի օրակարգը` 
1.Համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 61-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի 2019 թվականի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: 
3.Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2019 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: 
4.Ջրվեժ համայնքի սեփականություն համարվող հողամասերից 2019 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարման առաջարկվող հողամասերի ցուցակը հաստատելու մասին: 
5.Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին: 
6.Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2019 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին: 
7.2019 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին: 
8.Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին: 
9.Ջրվեժ համայնքի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանին հավանություն տալու մասին: 
10.Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին: 
11.Ջրվեժ համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին:  |