Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 մայիսի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Արման Ժորայի Փութուլյանի (ծնված 1981 թվականի օգոստոսի 26-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 19-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 29092023-07-0173, տրված 2023 թվականի սեպտեմբերի 29-ին) 849,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող, իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 19-րդ փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող՝ 85,9 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  թիվ 18042024-07-0114 վկայական, տրված 2024 թվականի ապրիլի 18-ին): 

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի թիվ 16-Ա որոշումը, ինչպես նաև Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 19-րդ փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող՝ 85,9 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասին կից, Ջրվեժի 19-րդ փողոցի թիվ 4 հասցեի (նախկին հասցե` Ա թաղամաս, թիվ 35) գույքի սեփականատեր Ռիտա Սերգեյի Աբրահամյանի համաձայնությունն այն մասին, որ վերը նշված հասցեի գույքն օտարվի այն փաստացի տիրապետող և օգատգործող Արման Ժորայի Փութուլյանին, որոշում եմ.

1.Արման Ժորայի Փութուլյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 19-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող 849,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 19-րդ փողոց թիվ 2/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող 85,9 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արման Ժորայի Փութուլյանին` կադաստրային արժեքով:

2.Սահմանել, որ հողօգտագործող Արման Ժորայի Փութուլյանը, սույն որոշման ընդունումից հետո, 10-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228176 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 1 389 570 (մեկ միլիոն երեք հարյուր ութսունինը հազար հինգ հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 10-օրյա ժամկետում վճարումը չկատարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ հողօգտագործող Արման Ժորայի Փութուլյանի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:

5.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արման Ժորայի Փութուլյանին որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գրիգոր Սերոբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner