Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի պահանջներով, որոշում եմ.
1.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական զանգված թիվ 31 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորի հարևանությամբ գտնվող 22,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 216-րդ թաղամաս, թիվ 16/1:
2.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 216-րդ թաղամաս թիվ 16/1 հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու համար: