Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Գոհարիկ Արշակի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 39-րդ փողոցի թիվ 17 հասցեի տնամերձ հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ երկհարկանի բնակելի տան կառուցման և բնակելի տունը ամառային խոհանոցի ձևափոխման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գոհարիկ Արշակի Ստեփանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: