Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Մեսրոպ Գալուստի Խուլյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 26-րդ փողոցի թիվ 35 հասցեի հողամասում 2021 թվականի հուլիսի 21-ի թիվ 117 շինարարության թույլտվությամբ տրված բնակելի տան, ամառային խոհանոցի,լողավազանի և պարիսպի կառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 17-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Մեսրոպ Գալուստի Խուլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: