Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի թիվ 81/1 տան բնակիչ Գալուստ Թորոսի Մազմանյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ ընտանիքը ներկայումս բաղկացած է 2 անձից, որդին՝ Թորոս Գալուստի Մազմանյանը սեպտեմբերի 27-ից մասնակցել է Արցախյան պատերազմի մարտական գործողություններին, ներկա պահին ոչ մի տեղեկություն չունեն նրա մասին, չկա զոհվածների ցուցակում, Գալուստ Մազմանյանը չի աշխատում, քանի որ մասնակցում է որդու որոնման աշխատանքներին, կինը՝ Հեղնար Կայսերի Սողոմոնյանը նույնպես չի աշխատում, ունի առողջական խնդիրներ և ընտանիքի վիճակից ելնելով Գալուստ Թորոսի Մազմանյանը դիմել է համայնքապետարան՝ ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Գալուստ Թորոսի Մազմանյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գալուստ Թորոսի Մազմանյանի ընտանիքին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: