| Խորհրդակցությունը վերաբերում էր համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, կորոնավիրուսով պայմանավորված աշխատանքները հնարավորինս հեռավար կազմակերպելուն և համայնքում իրականացվելիք աշխատանքներին։ Քննարկվեցին՝
 1. Ընդհանուր բնույթի հարցեր, մասնավորապե.-Աշխատանքները հնարավորության սահմաններում տանից հեռավար եղանակով կատարելու վերաբերայալ՝ հատկապես ռիսկային խմբում ընդգրկված անձինք:
 -Դիմումների մուտքագրումը և պատասխանների տրամադրումը առցանց եղանակով կազմակերպելու մասին:
 2․ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին վերաբերող հարցեր.  - Հնարավորինս սեղմ ժամկետում շտկել գույքահարկի և հողի հարկի բաժայում առկա անհամապատասխանությունները:
 - Ձեռնամուխ լինել հարկերի հավաքման գործընթացին:
 - Տեղական տուրքերին վերաբերող վճարումները պահել ուշադրության կենտրոնում:
 - Տնտեսվարող սուբյեկտներին, ովքեր Հանրապետությունում ստեղծված արտակարգ դրությամբ պայմանավորված դադարեցրել են (զրկված են աշխատելու հնարավորությունից) գործունեությունը, դրա վերաբերյալ դիմումներ ներկայացնեն համայնքապետարանին:
 |