Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Արեգ Գնունու Գևորգյանի լիազոր ներկայացվուցիչ Կարապետ Ալեքսանի Էլչիբեկյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Արեգ Գնունու Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0314-0128 կադաստրային ծածկագրով գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 55–րդ փողոց, թիվ 36։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արեգ Գնունու Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: