Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 17-ի զեկուցագիրը՝ Ալբերտ Անանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Շինարարների փողոց, թիվ 1 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0013-0006) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2014-2020 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 388 366 (երեք հարյուր ութսունութ հազար երեք հարյուր վաթսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 242 197 (երկու հարյուր քառասուներկու հազար մեկ հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ ապառք, 146 169 (մեկ հարյուր քառասունվեց հազար մեկ հարյուր վաթսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ տույժ, որոշում եմ.
1․Ալբերտ Գևորգի Անանյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2025 թվականի նոյեմբերի 11-ին, ժամը 16։30-ին։
3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Ալբերտ Գևորգի Անանյանին։
4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։