Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Դավիթ Արարատի Մովսեսյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Դավիթ Արարատի Մովսեսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Լուսավորության փողոց թիվ 17/1 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 1189,0 քառ.մետր մակերեսով թիվ 1 բաժանվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Լուսավորության փողոց, թիվ 17/1, թիվ 2 բաժանվող հատվածին՝ 500,0 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Լուսավորության փողոց, թիվ 17/7:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Դավիթ Արարատի Մովսեսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: