Այսօր: Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1430-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553, 010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2025 թվականի N 1430-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 13-Ն հրամանով հաստատված կարգի 11-րդ կետի, որոշում եմ.

1. 2025 թվականի նոյեմբերի 17-ին ին, ժամը 10:00-ին հայտարարել մրցույթ հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար.

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ - (ծածկագիր` 3.1-4),

2)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջատար մասնագետ - (ծածկագիր` 3.1-7),

3)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ - (ծածկագիր` 3.2-2),

2.2025 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 12:00-ին հայտարարել մրցույթ հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար.

1)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ - (ծածկագիր` 2.3-2),

2)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ - (ծածկագիր` 2.3-5),

3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարության տեքստերը` համաձայն թիվ 1 և 2 հավելվածների:

4.Մրցույթների նախապատրաստական աշխատանքների իրականացման պատասխանատվությունը դնել աշխատակազմի վրա:

5.Մրցութային հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկման լիազորությունները դնել աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանի վրա: 

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(6.22 Մբ)
(6.81 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 11

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner