Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 405
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 289-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2019 թվականի N 289-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Դավիթ Արգամի Կարապետյանի (ծնված՝ 1951 թվականի հունվարի 1-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 7 հասցեի տնամերձ հողակտորում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման իրավունքի) գրանցման N 435564 վկայական, տրված 2002 թվականի հոկտեմբերի 1-ին, անհատ ձեռնարկատեր Տիգրան Լևոնյանի կողմից 2019 թվականի մարտի 29-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Տիգրան Լևոնյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Դավիթ Արգամի Կարապետյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 8 հասցեի տնամերձ հողակտորում 2008 թվականին ինքնակամ կառուցել է բնակլեի տուն՝ 463,4 քառ.մետր և պարիսպ՝ 5,3 քառ.մետր արտաքին մակերեսներով: 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Դավիթ Արգամի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 7 հասցեի տնամերձ հողակտորում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Դավիթ Արգամի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 7 հասցեի տնամերձ հողակտորում ինքնակամ կառուցված բնակլեի տունը՝ 463,4 քառ.մետր և պարիսպը՝ 5,3 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 1 213 108 (մեկ միլիոն երկու հարյուր տասներեք հազար մեկ հարյուր ութ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա: 

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
  • Թույլտվություններ
  • Փաստաթղթերի պատմություն
Հանձնարարական

Հաղորդագրություն

Ավելացնել թույլտվություն

 

Փաստաթղթերի պատմություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner