Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2019թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1641
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 282-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2019 թվականի N 282-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33, 34-րդ կետերի, 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 30-րդ և 48-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման N 884657 վկայականը, տրված 2003 թվականի փետրվարի 27–ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2019 թվականի ապրիլի 3-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է առաջացել համայնքային սեփականություն հանդիսացող Ձորաղբյուր գյուղի Բանակի  փողոցի թիվ 2 հասցեի՝ բնակավայրի բնակելի կառուցապատման 408,3 քառ.մետր մակերեսով հողամասում գտնվող հանրակացարանի գործառնական նշանակությունը փոխադրելու բնակելի տան և օրինականացնելու ինքնակամ կառուցված շինությունները, որոնց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ շինությունները կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Համայնքային սեփականություն հանդիսացող Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2 հասցեի՝ համայնքային սեփականություն հանդիսացող 408,3 քառ.մ մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Բանակի փողոց,  թիվ 2:

2.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2 հասցեի՝ 408,3 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորում առկա շինության՝ հանրակացարանի գործառնական նշանակությունը փոխադրել բնակելի տան:

3.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 2 հասցեի՝ 408,3 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորում ինքնակամ կառուցված շինությունները համարել օրինական և ճանաչել համայնքային սեփականության իրավունքը (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը):

4.Կառույցի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կառույցը ձեռք բերելու նպատակով գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած, նշված հասցեում փաստացի բնակվող անձանց:

5.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
  • Թույլտվություններ
  • Փաստաթղթերի պատմություն
Հանձնարարական

Հաղորդագրություն

Ավելացնել թույլտվություն

 

Փաստաթղթերի պատմություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner