Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Անժելիտա Էդիկի Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի թիվ 81 հասցեի հողամասում թույլատրել քանդելու անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 08012025-07-0162 վկայականում նշված թիվ 2 հարթակը՝ 2․84 քառ.մետր մակերեսով:
2.Անժելիտա Էդիկի Ալեքսանյանին տալ կցակառույց օժանդակ շինության կառուցման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի թիվ 81 հասցեի հողամասում։
3.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
4.Պարտավորեցնել Անժելիտա Էդիկի Ալեքսանյանին շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի: