Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1276-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553, 010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2025 թվականի N 1276-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Նինա Արտեմի Գևորգյանի (ծնված՝ 1945 թվականի նոյեմբերի 19-ին) և Հարություն Լևոնի Բաբայանի (ծնված՝ 1975 թվականի սեպտեմբերի 14-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ձորաղբյուր գյուղի 3-րդ զանգվածի 3ա թաղամասի թիվ 92 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, վավերացված 2008 թվականի մարտի 1-ին, «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի դեկտեմբերի 27-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024PGJDKA, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 30-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Նինա Արտեմի Գևորգյանին և Հարություն Լևոնի Բաբայանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ձորաղբյուր գյուղի 3-րդ զանգվածի 3ա թաղամասի թիվ 92 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1982 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 այգետնակը՝ 321,5 քառ.մետր, թիվ 2 ավտոտնակը՝ 23,5 քառ.մետր, թիվ 3 հարթակը՝ 1,6 քառ.մետր և թիվ 4 պարիսպը՝ 4,7 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 22.1-ին կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Նինա Արտեմի Գևորգյանին և Հարություն Լևոնի Բաբայանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ձորաղբյուր գյուղի 3-րդ զանգվածի 3ա թաղամասի թիվ 92 բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Նինա Արտեմի Գևորգյանին և Հարություն Լևոնի Բաբայանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ձորաղբյուր գյուղի 3-րդ զանգվածի 3ա թաղամասի թիվ 92 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 186-րդ թաղամաս, թիվ 29:  

2.Նինա Արտեմի Գևորգյանին և Հարություն Լևոնի Բաբայանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 186-րդ թաղամասի թիվ 29 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1982 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 այգետնակը՝ 321,5 քառ.մետր, թիվ 2 ավտոտնակը՝ 23,5 քառ.մետր, թիվ 3 հարթակը՝ 1,6 քառ.մետր և թիվ 4 պարիսպը՝ 4,7 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական: 

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Նինա Արտեմի Գևորգյանին և Հարություն Լևոնի Բաբայանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 9

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner