Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1513
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 09-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 09-Ա


Զեկ. ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐՎԵԺ ԳՅՈՒՂԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի N 12 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.

1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում գտնվող 16-րդ փողոցի թիվ 28 հասցեում գտնվող 2,013772 հեկտար մակերեսով հատուկ պահպանվող պատմական և մշակութային տարածքների հողակտորի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրի հողերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերի:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունները օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ
  • Հանձնարարականներ
  • Հաղորդագրություններ
Հանձնարարական

Հաղորդագրություն


 
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner