Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Լիլյա Մկրտիչի Գեոկչակյանի (ծնված՝ 1955 թվականի հուլիսի 6-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի 46-րդ թաղամասի թիվ 14 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 31102019-07-0091 վկայական, տրված 2019 թվականի հոկտեմբերի 31-ին, «Երիցուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 6-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024YZLUXS, մուտքագրված 2024 թվականի նոյեմբերի 7-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Երիցուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Լիլյա Մկրտիչի Գեոկչակյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի 46-րդ թաղամասի թիվ 14 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 այգետնակը՝ ընդհանուր 172,78 քառ.մետր, թիվ 2, 3 հարթակները՝ ընդհանուր 23,41 քառ.մետր և թիվ 4, 5 պարիսպները` ընդհանուր 3,66 քառ.մետր արտաքին մակերեսներով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Լիլյա Մկրտիչի Գեոկչակյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի 46-րդ թաղամասի թիվ 14 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Լիլյա Մկրտիչի Գեոկչակյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի 46-րդ թաղամասի թիվ 14 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 135-րդ թաղամաս, թիվ 30:
2.Լիլյա Մկրտիչի Գեոկչակյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 135-րդ թաղամասի թիվ 30 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 այգետնակը՝ ընդհանուր 172,78 քառ.մետր, թիվ 2, 3 հարթակները՝ ընդհանուր 23,41 քառ.մետր և թիվ 4, 5 պարիսպները` ընդհանուր 3,66 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 372 185 (երեք հարյուր յոթանասուներկու հազար մեկ հարյուր ութսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Ջրվեժ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Լիլյա Մկրտիչի Գեոկչակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: