Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Սաթենիկ Սարգսի Ինջիյանին տալ երկհարկանի բնակելի տան, ավտոտնակի կառուցման և պարսպապատման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 38-րդ փողոցի թիվ 20 հասցեի հողամասում։
2.Պարտավորեցնել Սաթենիկ Սարգսի Ինջիյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սաթենիկ Սարգսի Ինջիյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: