Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի 2-րդ փակուղու թիվ 17 տան բնակիչ Վալերիկ Գևորգի Հողմրցյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Վալերիկ Գևորգի Հողմրցյանը ներկայումս բնակվում է ընտանիքի 4 անձով ծնողներին պատկանող տանը, ունի առողջական խնդիրներ և չի աշխատում, կինը՝ Նաիրա Մանուկի Մանուկյանը, աշխատում է կապի բաժանմունքում, ունի ցածր եկամուտ, որդին՝ Էդգար Վալերիկի Հողմրցյանը` ծնված 2002 թվականին, վերջերս է վերադարձել զինվորական ծառայությունից, ուսանող է, մայրը՝ Նազելի Գրիգորի Ավետյանը, ծնված՝ 1940 թվականին, կենսաթոշակառու է, ունի առողջական խնդիրներ և ընտանիքի ֆինանսական և սոցիալական վիճակից ելնելով Վալերիկ Գևորգի Հողմրցյանը դիմել է համայնքապետարան՝ ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Վալերիկ Գևորգի Հողմրցյանին ցույց տալ ֆինանսական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վալերիկ Գևորգի Հողմրցյանի ընտանիքին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: