Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 21-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2019 թվականի N 21-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքային սեփականության հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող բնակավայրի բնակելի կառուցապատման 500,0 քառ.մետր մակերեսով հողակտորը, ինչպես նաև հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 73,36 քառ.մետր մակերեսով բնակելի տունը տրամադրել վարձակալության իրավունքով՝ նախապատվություն տալով կառույցն իրականացնող Նարինե Արամայիսի Վարդանյանին:

2.Գույքի նկատմամբ մինչև վարձակալության տրամադրումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ վճարները իրականացվում են գույքը վարձակալողի կողմից:

3.Հողատարածքը և շինությունները՝ բնակելի տունը և հարթակը տրամադրել վարձակալությամբ 10 տարի ժամկետով՝ որպես տնամերձ և բնակելի տուն օգտագործելու նպատակով:

4.Հողի տարեկան վարձավճարի չափ սահմանել 20 000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բնակելի տան տարեկան վարձավճարի չափ սահմանել 80 000 (ութսուն  հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ:

 


Կողմ -10

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՐԻՇԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷԼԼԱ

ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՆՎԵՐ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԱՄՍՈՆՅԱՆ ԶՀԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner