Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Աշոտ Մոսկովի Մելքոնյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Աշոտ Մոսկովի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 43-րդ փողոցի թիվ 21-23 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 1009,0 քառ.մետր մակերեսով թիվ 1 բաժանվող մասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 43-րդ փողոց, թիվ 23, թիվ 2 բաժանվող մասին՝ 948,2 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 43-րդ փողոց, թիվ 21:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Աշոտ Մոսկովի Մելքոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: