Ուշադրություն.
Ջրվեժ համայնքի սիրելի բնակիչներ, Ջրվեժի համայնքապետարանի շենքում՝ գ․Ջրվեժ, Մելքոնյան 76 հասցեում, սույն թվականի հուլիսի 6-ին, ժամը 16։00-ին, տեղի կունենա քննարկում՝ կապված Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող հրաձգարանի գործարկման վերաբերյալ համայնքի մի խումբ բնակիչների արտահայտած բողոքի հետ։ Քննարկմանը կմասնակցեն «Ազատազէն» հասարակական կազմակերպության՝ նշված ծրագրի նախաձեռնող անդամները, բողոքը ներկայացրած բնակիչները, ավագանու մի շարք անդամներ։
Բոլոր շահագրգիռ անձիք կարող են ներկա գտնվել քննարկմանը՝ ներկայանալով վերը նշված հասցեով և ժամին։
Գրավոր առաջարկություններ կամ հայտարարություններ լինելու պարագայում անհրաժեշտ է դրանք ներկայացնել համայնքապետարան մինչև 04.07.2022 թվականը, ժամը՝ 16:00-ն:
Հարցերի պարագայում կարող եք կապ հաստատել՝ 010-68-49-29, 060-53-55-53, 055-68-55-53 հեռախոսահամարներով: