«Իմ քայլը հիմնադրամը 2022 թվականի սեպտեմբերից նախատեսում է մեկնարկել Quanta քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրը։ Մագիստրոսական ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ բնական գիտությունների /ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա/, ինչպես նաև ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում բակալավրի որակավորում ստացած մասնագետները, ովքեր տիրապետում են ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և անգլերենի որոշակի շեմային գիտելիքների։
Ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ կից ֆայլով։