Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի ապրիլի 6-7-ը Մոսկվայում տեղի է ունենալու «ParkSeason Expo» ցուցահանդես-համաժողովը՝ ուղղված հարմարավետ քաղաքային միջավայրի, հանգստի համար նախատեսված այգիների և հանրային տարածքների ստեղծմանը, սպասարկմանն ու զարգացմանը։ Համաժողովի ընթացքում ներկայացվելու են տնտեսության կայուն զարգացմանը, զբոսաշրջությանն ու շրջակա միջավայրի պահպանմանը վերաբերող հնարավորություններն ու ձեռքբերումները։
Միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ ցանկության պարագայում առաջարկում ենք տվյալները ներկայացնել Ջրվեժ համայնքապետարան՝ մինչև ս․թ․մարտի 21-ը ներառյալ։
Օրակարգին ծանոթանալու համար զանգահարել՝ 055-68-55-53 հեռախոսահամարով: