Տեղեկացնում ենք Ձեզ, որ հայ-ռուսական աշխատանքային երկրորդ նիստի շրջանակներում ս.թ. փետրվարի 24-ին ք. Երևանում նախատեսվում է անցկացնել ռուսական կողմի գործարարների մասնակցությամբ բիզնես-հանդիպում, որը կարող է բարենպաստ հարթակ հանդիսանալ նոր ներդրումային նախագծերի ներկայացման, համագործակցության ուղղությամբ պայմանավորվածությունների ձեռքբերման համար: Մասնակցության ցանկություն հայտնողները կարող են դիմել համայնքապետարան՝ Ջրվեժ գյուղ, Մելքոնյան 76 կամ զանգահարել 010-684929։