ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այս տարի ևս անցկացնում է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթ:Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, նրանց ներգրավել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: Մրցույթին կարող են մասնակցել 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Հայտերն ընդունվում են մինչև ս/թ հոկտեմբերի 25-ը ներառյալ:
Հայտարարության տեքստը և մասնակցության հայտի ձևը կցվում են: