Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի հոկտեմբերի 31-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0202-0026 կադաստրային ծածկագրով 332,9 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և վրան ամրակայված 1,7 քառ.մետր արտաքին մակերեսով սանհանգույցի, 3,5 քառ.մետր արտաքին մակերեսով աստիճանի ու 1,9 քառ.մետր արտաքին մակերեսով հենապատի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0202-0026 կադաստրային ծածկագրով 332,9 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և վրան ամրակայված 1,7 քառ.մետր արտաքին մակերեսով սանհանգույցի, 3,5 քառ.մետր արտաքին մակերեսով աստիճանի ու 1,9 քառ.մետր արտաքին մակերեսով հենապատի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում: