Ջրվեժի համայնքապետարան է դիմել Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2 հասցեի բնակիչ Մխիթար Արևշատի Մարգարյանը՝ Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2 հասցեում գտնվող, իր ընտանիքի կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)` 72,67 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 89,24 քառ.մետր) և այդ բնակելի տան սպասարկման 232,1 քառ.մետր մակերեսով 07-042-0369-0027 կադաստրային համարի բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը իրեն օտարելու խնդրանքով:
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավարի առաջարկը և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2 հասցեի բնակիչ Մխիթար Արևշատի Մարգարյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին` ուղղակի վաճառքի ձևով օտարելու Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)՝ 72,67 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 89,24 քառ.մետր) և այդ բնակելի տան սպասարկման 232,1 քառ.մետր մակերեսով 07-042-0369-0027 կադաստրային համարի բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը՝ նախապատվություն տալով Մխիթար Արևշատի Մարգարյանին, ընդ որում՝ մինչև 2001 թվականը զբաղեցրած 63,52 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան կառուցված 63,52 քառ.մետր արտաքին մակերեսով բնակելի տունը տրամադրել անհատույց, իսկ 2001 թվականից հետո զբաղեցրած 168,58 քառ.մետր մակերեսով հողամասը 748 799 (յոթ հարյուր քառասունութ հազար յոթ հարյուր իննսունինը) Հայաստանի Հանրապետության դրամով և վրան կառուցված 25,72 քառ.մետր մակերեսով բնակելի տունը՝ 151 929 (մեկ հարյուր հիսունմեկ հազար ինը հարյուր քսանինը) Հայաստանի Հանրապետության դրամով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 25052020-07-0101, տրված 2020 թվականի մայիսի 25-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի ապրիլի 23-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: