Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի և 84-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը, համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող ԽՄ-ների քանակական կազմում ընդգրկել ավագանու երկուական անդամի:
2.Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող ԽՄ-ների անհատական կազմում ընդգրկել հետևյալ ավագանու անդամներին`
1)Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ.
ա.Գրիգորյան Հուսիկ,
բ.Կոբալյան Գրիշա:
2)Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի ԽՄ.
ա.Բաղդասարյան Գասպար,
բ.Մարկոսյան Գոռ:
3)Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ:
ա. Մարգարյան Մետաքսյա,
բ. Մելքումյան Գայանե:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
4.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 28-ի «Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին» N 46-Ա որոշումը: