Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1425-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 նոյեմբերի 2024 թվականի N 1425-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Սարգիս Մարլենի Սարգսյանի (ծնված՝ 1969 թվականի մարտի 27-ին) և Լուսինե Համբարձումի Սարգսյանի (ծնված՝ 1973 թվականի նոյեմբերի 30-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի թիվ 34 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15072013-07-0057 վկայական, տրված 2013 թվականի հուլիսի 15-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2024 թվականի հուլիսի 25-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024NP2UJY, մուտքագրված 2024 թվականի հուլիսի 30-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Սարգիս Մարլենի Սարգսյանին և  Լուսինե Համբարձումի Սարգսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի թիվ 34 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2015-2017 թվականներին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը` ընդհանուր 21,16 քառ.մետր, թիվ 2 լողավազանը՝ 25,21 քառ.մետր, թիվ 3 ամառային խոհանոցը՝ ընդհանուր 114,37 քառ.մետր, թիվ 4 օժանդակ շինությունը՝ 3,49 քառ.մետր և թիվ 5, 6 ծածկերը՝ ընդհանուր 67,71 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Սարգիս Մարլենի Սարգսյանին և Լուսինե Համբարձումի Սարգսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի թիվ 34 հասցեի հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1․Սարգիս Մարլենի Սարգսյանին և  Լուսինե Համբարձումի Սարգսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի թիվ 34 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2015-2017 թվականներին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը` ընդհանուր 21,16 քառ.մետր, թիվ 2 լողավազանը՝ 25,21 քառ.մետր, թիվ 3 ամառային խոհանոցը՝ ընդհանուր 114,37 քառ.մետր, թիվ 4 օժանդակ շինությունը՝ 3,49 քառ.մետր և թիվ 5, 6 ծածկերը՝ ընդհանուր 67,71 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:  

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 290 681 (երկու հարյուր իննսուն հազար վեց հարյուր ութսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սարգիս Մարլենի Սարգսյանին և  Լուսինե Համբարձումի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 7

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner