Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1601-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553, 010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2025 թվականի N 1601-Ա

ԱՐԳԱՄ ԶԱՐՄԱԻԼԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի թիվ 53 հասցեի բնակիչ Արգամ Զարմաիլի Մովսիսյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Արգամ Մովսիսյանը բնակվում է ընտանիքի յոթ անձով, ինքը, կինը՝ Գայանե Թեմուրի Մովսիսյանը, ծնված՝ 1976 թվականին, ներկայումս չեն աշխատում, նրանց խնամքի տակ են երեք անչափահաս երեխաները՝ Աննա, Մարթա և Մարիամ Աբգարի Մովսիսյանները, ծնված՝ 2008, 2010 և 2010 թվականներին: Նրանց հետ են բնակվում նաև չափահաս աղջիկը՝ Նատալի Արգամի Մովսիսյանը, ծնված 2005 թվականին, որը սովորում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պետական բժշկական քոլեջի վճարովի համակարգում և հայրը՝ Զարմաիլ Սամսոնի Մովսիսյանը, ծնված՝ 1943 թվականին, որը թոշակառու է և չի աշխատում: Արգամ Մովսիսյանը կամավոր աշխարհազորային է, հետագայում զորամասում աշխատելու նպատակով ընդունվել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի հոգեբանության ֆակուլտետ և սովորում է վճարովի համակարգում, ընտանիքը հնարավորություն չունի վճարելու ուսման վարձը, ֆինանսական ու սոցիալական վիճակից ելնելով Արգամ Զարմաիլի Մովսիսյանը դիմել է համայնքապետարան՝ սոցիալական աջակցություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.

1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից բարձրագույն ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցել 40 000 (քառասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով՝ Արգամ Զարմաիլի Մովսիսյանի ուսման վարձավճարի հատուցման նպատակով:  

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արգամ Զարմաիլի Մովսիսյանի ընտանիքին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 7

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner