Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25- N 157-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 112-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«2)որոշման 3-րդ կետում «339 709 (երեք հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր ինը),» բառերը փոխարինել «297 650 (երկու հարյուր իննսունյոթ հազար վեց հարյուր հիսուն),» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։