Այսօր: Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 128-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553, 010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 նոյեմբերի 2025 թվականի N 128-Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արմեն Դավթյանի կողմից 2025 թվականի հուլիսի 31-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0183-0029 կադաստրային ծածկագրով հողամասից 184,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ու վրան կառուցված շինությունների՝ 1,49 քառ.մետր արտաքին մակերեսով օժանդակ շինության, 0,15 քառ.մետր ու 6,99 քառ.մետր արտաքին մակերեսներով պարիսպների, նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցն իրականացրած անձ Բաբկեն Գառնիկի Մոմջյանի լիազոր անձ Մարիամ Բաբկենի Մոմջյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0183-0029 կադաստրային ծածկագրով հողամասից 184,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ու վրան ամրակայված շինությունների՝ 1,49 քառ.մետր արտաքին մակերեսով օժանդակ շինության և 0,15 քառ.մետր ու 6,99 քառ.մետր արտաքին մակերեսներով պարիսպների նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0183-0029 կադաստրային ծածկագրով հողամասից 184,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ու վրան ամրակայված շինությունների՝ օժանդակ շինության՝ 1,49 քառ.մետր, պարիսպների՝ 0,15 քառ.մետր և 6,99 քառ.մետր արտաքին մակերեսներով, նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 183-րդ թաղամասի թիվ 19 հասցեի սեփականատեր Բաբկեն Գառնիկի Մոմջյանի կողմից իր հողամասին սահմանակից, իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0183-0029 կադաստրային ծածկագրով հողամասից 184,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ու վրան ամրակայված օժանդակ շինությունը 1,49 քառ.մետր և պարիսպները՝ 0,15 քառ.մետր և 6,99 քառ.մետր արտաքին մակերեսներով, ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձի, գնման նախապատվության իրավունքով օտարել Բաբկեն Գառնիկի Մոմջյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է  819 957 (ութ հարյուր տասնինը հազար ինը հարյուր հիսունյոթ), իսկ օժանդակ շինության և պարիսպների վաճառքի արժեքը՝ 33 985 (երեսուներեք հազար ինը հարյուր ութսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:


Կողմ -11

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner