Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Արկադի Գրիգորի Մովսիսյանի (ծնված՝ 1965 թվականի հունիսի 6-ին), Մարինե Խաչատուրի Խաչատրյանի (ծնված՝ 1959 թվականի սեպտեմբերի 18-ին), Գրիգոր Արկադիի Մովսիսյանի (ծնված՝ 1990 թվականի օգոստոսի 21-ին) և Նաիրա Արկադիի Մովսիսյանի (ծնված՝ 1995 թվականի սեպտեմբերի 3-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0008-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ «Հայաստանի Ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Աբովյանի տարածքային ներկայացուցչության կողմից 2021 թվականի մարտի 18-ին տրված թիվ Աբ-373/1 արխիվային տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագրեր, վավերացված 2021 թվականի ապրիլի 3-ին, անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 2-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024LDFVLQ, մուտքագրված 2024 թվականի սեպտեմբերի 20-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արկադի, Գրիգոր, Նաիրա Մովսիսյաններին և Մարինե Խաչատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0008-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2008 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 470,8 քառ.մետր և թիվ 2 պարիսպը՝ 7,6 քառ.մետր արտաքին մակերեսներով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արկադի, Գրիգոր, Նաիրա Մովսիսյաններին և Մարինե Խաչատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0008-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Արկադի, Գրիգոր, Նաիրա Մովսիսյաններին և Մարինե Խաչատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0008-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Մասիսի փողոց, թիվ 27/1:
1.Արկադի, Գրիգոր, Նաիրա Մովսիսյաններին և Մարինե Խաչատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Մասիսի փողոցի թիվ 27/1 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2008 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 470,8 քառ.մետր և թիվ 2 պարիսպը՝ 7,6 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 1 100 934 (մեկ միլիոն մեկ հարյուր հազար ինը հարյուր երեսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արկադի, Գրիգոր, Նաիրա Մովսիսյաններին և Մարինե Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: