Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
060 535553, 010 684929 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2025
 թվականի   N 1388-Ա

ՍԱՄՎԵԼ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՖԱՐՄԱՆՅԱՆԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.


1.Սամվել Մերուժանի Ֆարմանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ջերմոցների փողոցի թիվ 2/1 հասցեի  հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ պարիսպի կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:

2.Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի պահանջները։

3.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:

4.Շինարարության թույլտվություն կտրամադրվի աշխատանքային նախագծում ինժեներական ենթակառուցվածքներին միանալու տեխնիկական պայմանների առկայության դեպքում:

5.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սամվել Մերուժանի Ֆարմանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

2025թ. հոկտեմբերի  10
գ.Ջրվեժ