Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մարտի 2023
 թվականի   N 248-Ա

ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.


1.Քաղաքացի Վոլոդյա Աղասինի Ծառուկյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոցի թիվ 24 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում թույլատրել քանդելու անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 28022023-07-0014 վկայականում նշված թիվ 1 սանհանգույցը՝ 1,8 քառ.մետր, թիվ 2 կաթսայատունը՝ 8,95 քառ.մետր, թիվ 3 թոնրատունը՝ 22,55 քառ.մետր և թիվ 4 անասնաշենքը՝ 48 քառ.մետր, արտաքին մակերեսներով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վոլոդյա Աղասինի Ծառուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2023թ. մարտի  21
գ.Ջրվեժ