Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 2024
 թվականի   N 861-Ա

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.


1.Թույլատրել Մինաս Արիստակեսի Անդրեասյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բեսթլենդ թաղամասի թիվ 4 հասցեի տնամերձ հողամասում 2022 թվականի նոյեմբերի 08-ի թիվ 302 շինարարության թույլտվությամբ տրված թվով երեք բլոկացված մենատների կառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծի և թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2025 թվականի ապրիլի 12-ը: 

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մինաս Արիստակեսի Անդրեասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

2024թ. հուլիսի  12
գ.Ջրվեժ