Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
060 535553, 010 684929 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2025
 թվականի   N 1381-Ա

ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ՝ ԱՅԳՈՒ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել «ԲԱՐՐԻ ԱՅԳԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ալինա Տիգրանի Սահակյանի (ծնված՝ 1990 թվականի մայիսի 28-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել վարձակալության իրավունքով «ԲԱՐՐԻ ԱՅԳԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 2,61061 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17072023-07-0073 վկայական, տրված 2023 թվականի հուլիսի 17-ին), ավելի բարձրարժեք հողատեսքի՝ կորիզավոր այգու փոխադրելու մասին:

Տեղում կատարած ուսումնասիրությունից ելնելով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի պահանջով, որոշում եմ.


1.«ԲԱՐՐԻ ԱՅԳԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 2,61061 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ կորիզավոր այգու:

2.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման առաջին կետում նշված գյուղատնտեսական նշանակության վարելահողից ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու նկատմամբ և պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

2025թ. հոկտեմբերի  09
գ.Ջրվեժ