ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76 010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2024 թվականի N 511-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Նիկոլայ Հովհաննեսի Վանյանի (ծնված՝ 1954 թվականի օգոստոսի 1-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի թիվ 2/1 հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված սանհանգույցը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07112014-07-0061 վկայական, տրված 2014 թվականի նոյեմբերի 7-ին, «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 1-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024HBC89V, մուտքագրված 2024 թվականի մարտի 6-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ՍԿԶԲՆԱԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Նիկոլայ Հովհաննեսի Վանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի թիվ 2/1 հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 2 սանհանգույցը՝ 23,37 քառ. մետր արտաքին մակերեսով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Նիկոլայ Հովհաննեսի Վանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի թիվ 2/1 հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված սանհանգույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ սանհանգույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Նիկոլայ Հովհաննեսի Վանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 34-րդ փողոցի թիվ 2/1 հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցված թիվ 2 սանհանգույցը՝ 23,37 քառ.մետր արտաքին մակերեսով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 149 849 (մեկ հարյուր քառասունինը հազար ութ հարյուր քառասունինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Նիկոլայ Հովհաննեսի Վանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
2024թ. ապրիլի 22
գ.Ջրվեժ