 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76 010-684929, 060-535553 jrvezh.kotayq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2023 թվականի N 238-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Պավել Սայամի Պետրոսյանի (ծնված՝ 1957 թվականի օգոստոսի 2-ին) և Խաչիկ Սայամի Պետրոսյանի (ծնված՝ 1956 թվականի փետրվարի 7-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուրի 2-րդ զանգվածի 44 թաղամասի թիվ 15 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր, վավերացված 2005 թվականի նոյեմբերի 14-ին և 2011 թվականի մարտի 25-ին, «ԷՅ ԷՄ ԹԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 2-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող տեղեկանք՝ ծածկագիր 2022EUMHDJ, մուտքագրված 2022 թվականի դեկտեմբերի 25-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԷՅ ԷՄ ԹԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Պավել և Խաչիկ Սայամի Պետրոսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուրի 2-րդ զանգվածի 44 թաղամասի թիվ 15 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1982 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 232,7 քառ․մետր, թիվ 2 խորդանոցը՝ 4,4 քառ․մետր և թիվ 3 պարիսպը՝ 4,05 քառ․մետր արտաքին մակերեսներով (կառուցման տարեթվերի վերաբերյալ համայնքապետարանում տվյալները բացակայում են, որի համար հիմք է հանդիսացել քաղաքացի Պավել Սայամի Պետրոսյանի դիմումում նշված և «ԷՅ ԷՄ ԹԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից չափագրված և հաստատված հողամասի հատակագծում նշված տարեթվերը)։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Պավել և Խաչիկ Սայամի Պետրոսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուրի 2-րդ զանգվածի 44 թաղամասի թիվ 15 հասցեի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Պավել և Խաչիկ Սայամի Պետրոսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուրի 2-րդ զանգվածի 44 թաղամասի թիվ 15 հասցեի անշարժ գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 120-րդ թաղամաս, թիվ 12:
2.Պավել և Խաչիկ Սայամի Պետրոսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 120-րդ թաղամասի թիվ 12 հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 232,7 քառ․մետր, թիվ 2 խորդանոցը՝ 4,4 քառ․մետր և թիվ 3 պարիսպը՝ 4,05 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Պավել և Խաչիկ Սայամի Պետրոսյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
2023թ. մարտի 16
գ.Ջրվեժ