Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2024
 թվականի   N 1274-Ա

ՆԱՏԱԼՅԱ ՌԱԶՄԻԿԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 2 հասցեի բնակիչ Նատալյա Ռազմիկի Գաբրիելյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Նատալյա Ռազմիկի Գաբրիելյանը ներկայումս բնակվում է ընտանիքի 3 անձով, ինքը՝ ծնված 1968 թվականին չի աշխատում, ամուսինը՝ Անդրանիկ Անդրանիկի Բաղդասարյանը, ծնված՝ 1967 թվականին չունի մշտական աշխատանք, նրանց խնամքի տակ է անչափահաս դուստրը՝ Մելինե Անդրանիկի Բաղդասարյանը, ծնված  2009 թվականին, ով մանկուց հաշմանդամ է, գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ և ընտանիքի ֆինանսական և սոցիալական վիճակից ելնելով Նատալյա Ռազմիկի Գաբրիելյանը դիմել է համայնքապետարան՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.


1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հաովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Նատալյա Ռազմիկի Գաբրիելյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Նատալյա Ռազմիկի Գաբրիելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: 

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

2024թ. հոկտեմբերի  09
գ.Ջրվեժ