Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 սեպտեմբերի 2023
 թվականի   N 1046-Ա

ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, Ջրվեժ համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների շահագործման ընդունելու նպատակով (գնման պայմանագիր՝ «ԿՄՋՀ-ԲՄԱՇՁԲ-23/2»), որոշում եմ.


1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով.
Վահե Սիրականյան- աշխատակազմի գլխավոր մասնագետ (նախագահ, գնումների պատասխանատու ստորաբաժանման ղեկավար),
Կարեն Խաչատրյան  - Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավար, 
Նորիկ Գևորգյան  - Ջրվեժ համայնքի Զովք գյուղի վարչական ղեկավար, 
«ԹԵՐՄՈՇԻՆԹԵԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության- Հեղինակային հսկողություն իրականացնող ներկայացուցիչ
(համաձայնությամբ),
«ՄԳ Պրոմիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության -  Տեխնիկական հսկողություն իրականացնող ներկայացուցիչ (համաձայնությամբ),
Հայաստանի Հանրապետության - Վերահսկողություն իրականացնող քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ (համաձայնությամբ),
Հայաստանի Հանրապետության - Վերահսկողություն իրականացնող Կոտայքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ),
Ռուբիկ Բաղդասարյան- «Բալահովիտ-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (գլխավոր կապալառու):

2.Հանձնարարել հանձնաժողովին, ուսումնասիրելու և կազմելու ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունման ակտը:

3.Ընդունող հանձնաժողովի աշխատանքները կազմակերպել Ջրվեժի համայնքապետարանի շենքում, հասցեն' համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց 76:

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

2023թ. սեպտեմբերի  20
գ.Ջրվեժ