Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մարտի 2023
 թվականի   N 245-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Արման Նորայրի Գևորգյանի (ծնված՝ 1988 թվականի սեպտեմբերի 26-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 92-րդ թաղամասի թիվ 21 հասցեում գտնվող հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 138,7 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և հողամասում ինքնակամ կառուցված այգետնակը և ավտոտնակը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17082022-07-0157 վկայական, տրված 2022 թվականի օգոստոսի 17-ին, անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Հարությունյանի կողմից 2022 թվականի փետրվարի 25-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2022SI5ZCY, մուտքագրված 2022 թվականի մարտի 17-ին):  

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Հարությունյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի՝ պարզվել է, որ Արման Նորայրի Գևորգյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 92-րդ թաղամասի թիվ 21 գտնվող հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 138,7 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցել է շինություններ՝ այգետնակ 8,64 քառ.մետր և ավտոտնակ 57,66 քառ.մետր արտաքին մակերեսներով (հիմք՝ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը՝ 2022SI5ZCY, մուտքագրված 2022 թվականի մարտի 17-ին): 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով և N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33, 34-րդ կետերով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 92-րդ թաղամասի թիվ 21 հասցեի հողակտորի հարևանությամբ, համայնքային սեփականություն հանդիսացող 138,7 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորում ինքնակամ կառուցված այգետնակի՝ 8,64 քառ.մետր և ավտոտնակի՝ 57,66 քառ.մետր արտաքին մակերեսներով, պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ շինությունները կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.


1.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 92-րդ թաղամասի թիվ 21 հասցեի հողակտորի հարևանությամբ գտնվող 138,7 քառ.մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր,  92-րդ թաղամաս, թիվ 21/1:

2.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 92-րդ թաղամասի թիվ 21/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 138,7 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորում ինքնակամ կառուցված այգետնակը՝ 8,64 քառ.մետր և ավտոտնակը՝ 57,66 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական և ճանաչել համայնքային սեփականության իրավունքը (կցվում են հողամասի և շինության հատակագծերը): 

3.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 92-րդ թաղամասի թիվ 21/1 հասցեում գտնվող գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

4.Կառույցի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կառույցը ձեռք բերելու նպատակով գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած անձին:

5.Որոշման կատարումը հանձնարարել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանին:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2023թ. մարտի  21
գ.Ջրվեժ