 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76 010-684929, 060-535553 jrvezh.kotayq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2023 թվականի N 240-Ա
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Նիկոլայ և Սուրեն Աշոտի Առուստամյաններին, Ջուլիետա Վահրամի Առուստամյանին տալ նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան կառուցման շինարարության թույլտվություն՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոցի թիվ 15 հասցեի հողամասում։
2.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
3.Պարտավորեցնել Նիկոլայ և Սուրեն Աշոտի Առուստամյաններին, Ջուլիետա Վահրամի Առուստամյանին շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Նիկոլայ և Սուրեն Աշոտի Առուստամյաններին, Ջուլիետա Վահրամի Առուստամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
2023թ. մարտի 21
գ.Ջրվեժ