ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76 010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2024 թվականի N 1353-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացիներ Վարդան Վարուժանի Հովսեփյանի, Ալվարդ Գասպարի Բաղդասարյանի, Օվսաննա Վարուժանի Հովսեփյանի, Վահագն Վարուժանի Հովսեփյանի և Վրույր Վարուժանի Հովսեփյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Վարդան Վարուժանի Հովսեփյանին, Ալվարդ Գասպարի Բաղդասարյանին, Օվսաննա Վարուժանի Հովսեփյանին, Վահագն Վարուժանի Հովսեփյանին և Վրույր Վարուժանի Հովսեփյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 16 փողոց թիվ 18 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված 226,9 քառ.մետր մակերեսով թիվ 1 առանձնացվող կառուցապատված հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 16-րդ փողոց, թիվ 18, թիվ 2 առանձնացվող կառուցապատված հատվածին 235,5 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 16-րդ փողոց, թիվ 18/1, թիվ 3 առանձնացվող կառուցապատված հատվածին 188,9 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 16-րդ փողոց, թիվ 18/2 և թիվ 4 առանձնացվող կառուցապատված հատվածին 421,7 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 16-րդ փողոց, թիվ 18/3:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Վարդան Վարուժանի Հովսեփյանին, Ալվարդ Գասպարի Բաղդասարյանին, Օվսաննա Վարուժանի Հովսեփյանին, Վահագն Վարուժանի Հովսեփյանին և Վրույր Վարուժանի Հովսեփյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
2024թ. հոկտեմբերի 31
գ.Ջրվեժ