 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76 010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2025 թվականի N 662-Ա
ԳՈՒՐԳԵՆ ԵՎ ԱՐԱՄ ԿԱՄՈՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Գուրգեն և Արամ Կամոյի Խաչատրյաններին՝ շարունակելու ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 24-րդ փողոցի թիվ 14 հասցեի հողամասում 2023 թվականի մայիսի 05-ի թիվ 086 շինարարության թույլտվությամբ տրված նկուղային հարկով երկհարկանի բնակելի տան, ծածկարանի, լողավազանի և պարիսպի կառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականի մայիսի 14-ը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գուրգեն և Արամ Կամոյի Խաչատրյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
2025թ. մայիսի 19
գ.Ջրվեժ