Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2025
 թվականի   N 801-Ա

ՀԱՍՏԱՏՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 14072022-07-0070 վկայականը, տրված 2023 թվականի օգոստոսի 4-ին և հաշվի առնելով քաղաքացի Լիպարիտ Աթանեսյանի  խնդրանքը, որոշում եմ.


1.Թույլատրել Լիպարիտ Աթանեսի Աթանեսյանին և Անի Անուշի Հովհաննիսյանին՝ շարունակելու  սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 3-րդ փողոցի թիվ 13 հասցեի հողակտորում 2023 թվականին մարտի 15-ի թիվ 052 շինարարության թույլտվությամբ տրված նկուղային հարկով երկհարկանի  բնակելի տան կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծային փաստաթղթերի:

 

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝  Լիպարիտ Աթանեսի Աթանեսյանին և Անի Անուշի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

2025թ. հունիսի  16
գ.Ջրվեժ